Ադրբեջանի ՊՆ-ը հայտնեց ղարաբաղյան պատերազմում իր զոհերի պաշտոնական թիվը

311

Ադրբեջանի ՊՆ-ը հայտնեց ղարաբաղյան պատերազմում իր զոհերի պաշտոնական թիվը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում մարտերի ընթացքում զոհվել է 2841 զինծառայող, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Զոհվել է Ադրբեջանի զինված ուժերի 2841 զինծառայող»,- ասվում է նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Նշվում է, որ եւս 64 մարդ համարվում է անհետ կորած, նրանց որոնման ու նույնականացման աշխատանքները շարունակվում են: