Զորաց Քարեր կամ Քարաhունջ. աշխարհի հնագույն աստղադիտարան. (Տեսանյութ)

627

Քարահունջ (Զորաց քարեր, Քարենիշ), նախապատմական մեգալիթյան կառույց, ըստ որոշ հեղինակների՝ աշխարհի հնագույն աստղադիտարան, պատմամշակութային արգելոցի կարգավիճակ ունեցող և պետության կողմից պահպանվող հատուկ տարածք Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ։

Շվեյցարացի գիտնական, գիտությունների դոկտոր Հ․Պ․Կլայները 1995 թ․–ին ուսումնասիրել է Քարահունջի տարածքը։ Նա ուշադրություն է դարձրել N68 քարին, որի փորված խորշի մեջ անձրևաջուր էր լցված։ Ջրի մակերեսից արտացոլված արևի ճառագայթը N69 քարի գագաթի հետ կազմում է որոշակի անկյուն։ Նա կարծիք է հայտնել, որ առանձին կանգնած N200 քարը խաղացել է նույն դերը, ինչ Սթոունհենջի հայտնի Կրնկաքարը։ Կլայները հայտնաբերել է նաև մի շարք գործիքներ, որոնք ամենայն հավանականությամբ առնչվել են աստղագիտությանը։

2001 թ․–ին Եվրասիական աստղագիտական միության նախագահ ռուս պրոֆեսոր Ն․Գ․Բոչկարյովը իր երկու ասպիրանտների հետ հայտնաբերեց ևս N90ա պերիսկոպ–քարը, որը ընկած էր հարավային թևի մոտ գտնվող N90 քարի մոտ։

Այսպիսին էր պրոֆ․ Բոչկարյովի առաջին գլխավոր կարծիքը։ Հետագայում նա կիրառեց այլ մեթոդներ։ 2003 թ․–ին նա ևս եկավ այն եզրակացության, որ Քարահունջը ավելի քան 7500 տարեկան է՝ նշելով, որ այն աշխարհի ամենահին աստղադիտարանն է։