Վլադիմիր Պուտինն անցկացրել է խորհրդաժողով՝ քննարկելու ԼՂ-ի կարգավորման խնդիրները… մանրամասներ

528

Կողմերը պետք է մնան այն սահմաններին, որոնք եղել են նոյեմբերի 9-ին. Վլադիմիր  Պուտին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման նախօրեին Վլադիմիր Պուտինը խորհրդաժողով է անցկացրել, որի ընթացքում  քննարկվել են ԼՂ-ի կարգավորման խնդիրները և Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, հայտնում է Կրեմլի կայքը:

Խորհրդաժողովին մասնակցել են արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը: