Հայաստանում կորոնավիրուսով վարակված հայտնի գործարար է մահացել

243
ab7f94a0-5292-11eb-95cc-4d6d4a3139681591683134_4128150.jpg

Առավոտը գրումը․

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղից էլ տեղեկացանք, որ դեկտեմբերի 31-ից մինչև օրս թեստավորել են մոտ 200 հոգու, վիրուս հայտնաբերվել է 20-25-ի տոկոսի մոտ։

Չնայած նվազող թվերին՝ վիրուսը ծանր, դառը հետևանքներ է թողնում։

Վիրուսով վարակվել ու օրերս մահացել է գյումրեցի հայտնի մի գործարար, որը, սակայն, բուժաշխատողների ասելով, ունեցել է կողմնակի հիվանդություն։

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում էլ օրերս մահացել է գյումրեցի 29-ամյա հղի կին․

Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի Լեյլի Ասլանյանից տեղեկացանք, որ նա դիմել է Գյումրու 1-ին պոլիկլինիկա․ նրա մոտ հաստատվել է կորոնավիրուսի դրական թեստ։

Մարզպետարանի պաշտոնյայի ասելով, շատ արագ՝ մի քանի ժամվա ընթացքում կազմակերպել են նրա տեղափոխումը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, քովիդով հիվանդ հղիներին սովորաբար տեղափոխում են այնտեղ։

Հղիությունը եղել է 30 շաբաթական՝ նորմալ ընթացքով, հունվարի 5-ին պտուղն է մահացել, որը Էրեբունի բժշկական կենտրոնում հեռացրել են՝ երիտասարդ կնոջը վիրահատության ենթարկելով, հաջորդ օրը կինը մահացել է՝ թրոմբո էմբոլիկ բարդությունից։ Նա ուներ մեկ երեխա, սպասում էր երկրորդին։