Թողեք գոնե որդուս զեռքը բռնեմ… զինվորի հայրը ճանաչել է կոմայում գտնվող որդուն, բայց նրան խաբում են, թե ուրիշի որդին է

753

Մեր երեխային բերել են անգիտակից ու մինչեւ այսօր չկա: Հիմա ղեկավարությանն ենք հարցնում, երկրի առաջին դեմքին ենք հարցնում՝ ո՞ւր է մեր երեխան: Խի դժվա՞ր է երկրի մեջ մարդ գտնել:

Որ պետք է լինում, լավ էլ գտնում են: Թե՞ որ այսպես հանգիստ գալիս-գնում ենք, գիտեն դա է»,- ասաց կառավարության շենքի մոտ ցույց անող զինվորներից մեկի՝ Արամայիս Թադեւոսյանի հայրը՝ Գեղամ Թադեւոսյանը: Նա տարակուսած է. «Նկարը կա: Գերի չի:

Թող Աստված կանչեն՝ երեխես ողջ-առողջ լինի: Երեխուս նկարը կա, իրեն բերել են Երեւանի բուժհաստատություն: Հեշտ պատասխան ունեն, ասում են՝ ծնողը գտել է այդ զինվորին: Դա իրենց հեշտ պատասխանն է: Ծնողը գտե՞լ է, թող այդ ծնողի հասցեն տան, ես գնամ այդ ծնողին տեսնեմ, այդ երեխային տեսնեմ:

Ո՞նց կարա 3 հատ խալ մի մարդու վրա նույն տեղը լինի, կարա՞ք ինձ բացատրեք: Դիմագծերը չեմ ասում, խալերն եմ ասում: Ի՞նչ իմանամ, ճիշտը խի՞ չեն ասում: Որ գնում ենք բուժհաստատություն, սիրուն ընդունարանից ասում են՝ գիտեք ինչ կա, մենք չունենք անգիտակից:

 

Բայց իրենց դեմքին նայում ես, իրենք խաբում են: Հետո մենք ճշտում ենք, որ անգիտակից կա: Հա լավ, հասկացանք, հրաման են տվել՝ ոչ մեկին չասեն:

Չգիտենք` ինչի են նման հրաման տվել, երեւի իրենք գտնում են՝ այդպես ավելի ճիշտ է: Բայց հիմա իմ երեխան կոմայի մեջ է, ես ուզում եմ մի վայրկյան շուտ տեսնեմ երեխայիս, կարող է ձեռքը բռնում եմ, երեխաս կոմայից դուրս է գալիս, կամ այնպիսի բան եմ կարում անեմ իմ երեխու համար, որ իրենք չեն կարողանում անել:

Չի կարելի այսպես: Քանի կար՝ պատերազմն էր, ուրիշ ուղղություններով էինք ման գալիս, հիմա էլ երեխան Հայաստանում է, մեր հողի մեջ էլ չենք կարողանում մեր երեխուն գտնենք: Լավ է` մի փոքր պետություն է, մեծ չի»:

Զինծառայողների ծնողները պահանջում են, որ առողջապահության նախարարը գա ու եթե նկարներ է ցույց տվել, իրենք ճանաչել են իրենց զավակներին, ուրեմն պատասխանատվություն ունենա, իրենց որդիներին գտնի այս մի փոքր պետության բուժհաստատություններում ու տա իրենց:

Նրանք նույնիսկ սպառնում էին, որ կգնան նախարարի տուն, եթե նախարարը չգա: Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն է հանդիպել ծնողներին ու խոստացել օգնել: