Ալիևը կրկին սպառնում է Հայաստանին

437

 

ალიევი: აზერბაიჯანმა სტატუს-კვო შეცვალა

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին սպառնում է Հայաստանին երկրի պաշտոնատար անձանց` Լեռնային Ղարաբաղ կատարած այցերի կամապակցությամբ:

«Ինձ տեղեկացրին, որ Հայաստանի արտգործնախարարը գտնվում էր Ստեփանակերտում: Թող չմոռանան պատերազմի մասին: Այս այցերը պետք է դադարեն: Մենք ձեզ նախազգուշացնում ենք, որ եթե նման սադրիչ գործողություններ ձեռնարկվեն, ապա Հայաստանն էլ ավելի շատ կփոշմանի… Ռուսաստանը կողմերին առաջարկել է իր միջնորդական հնարավորությունները: Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչների պատվիրակությունը, որը վերջերս այցելել էր Հայաստան եւ Ադրբեջան, հիմնականում քննարկում էր այս թեմաները: Եթե ​​հարաբերությունները կարգավորվեն, ապա ի՞նչ կարիք կա նման սադրիչ այցերի: Ի՞նչ են ուզում ցույց տալ: Ուստի բոլոր այցերը պետք է ավարտվեն»,- հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նա հայտարարել է, որ եթե այդպիսի ուղեւորությունները կրկնվեն, ապա «պատասխանը շատ կոշտ կլինի»:

Աղբյուրը՝https://operativ.am/?p=407517&l=am