Մենք հաղթեցինք պատերազմում Սակայն պարզվում է ՝ պարտվեցի՞նք: Ահա եվ վերջ…

585

Ահա եւ վերջ… Վերջ հարաժամ եվ հարատև, Իբրև վերջին փակվող մի էջ, Եվ վերադարձ չկա արդեն: Օ՜ հարազատ, խզված ձայներ, Դու իմ վերջին, վերջին աղոթք, Բանտված հոգու արվարձաններ, Շղթայակիր ու մենավոր: Ահա եվ վերջ… Սրտում անզոր մի աղաղակ, Օ՜ անավարտ, վերջին իմ երգ, Դու իմ վերջին մայրաքաղաք: Հիմա մենք ու՞մ ենք հավատում, Ու՞ր է հոգու եկեղեցին, Մենք հաղթեցինք պատերազմում Սակայն պարզվում է ՝ պարտվեցի՞նք: Ահա եվ վերջ… Ինձ ասում է մի ձայն խորքից, Լոկ դիմակն է հիմա խոսում, Որ խամաճիկն է ամբոխի: Երգն այն նետն է ազատության Ու նիզակը՝ առասպելի: Բել ոսոխին Հայկը հաղթեց… Կամ հակառակը՝ երևի՞… Եվ էջերն է փակում առասպելը հոգնած, Քարացած մի արձան, պատմություն մոռացված, Չկա սկիզբ և ավարտ այս հավերժ պայքարին, Վերացվող ձեր տեսակը հանձնվում է Բելի՞ն… Ահա եվ վերջ… Հայկը պարտվեց ոսոխ Բելին… Ահա եվ վերջ… Ես պարտվեցի ահեղ մարտում: Խփվել է երգն իմ անավարտ, Սակայն ինչու՞ չի ավարտվում: Օ՜ հարազատ, խզված ձայներ, Դու իմ վերջին, վերջին աղոթք, Բանտված հոքու արվարձաններ, Շղթայակիր ու մենավոր: Ահա եվ վերջ… Սրտում անզոր մի աղաղակ, Օ՜ անավարտ, վերջին իմ երգ, Դու իմ վերջին մայրաքաղաք: Հիմա մենք ու՞մ ենք հավատում, Ու՞ր է հոգու եկեղեցին, Մենք հաղթեցինք պատերազմում Սակայն պարզվում է ՝ պարտվեցի՞նք: Եվ էջերն է փակում առասպելը հոգնած, Քարացած մի արձան, պատմություն մոռացված, Չկա սկիզբ և ավարտ այս հավերժ պայքարին, Վերացվող ձեր տեսակը պարտվում է Բելին… Ահա եվ վերջ… Հայկը պարտվեց ոսոխ Բելին…