Օնիկի գյուտը էլ չի թողնի ոչ մի զինվոր մրսի սահմանին

550

Օնիկ Քամալյանի ստեղծած հաստոցը միլիմետր առ միլիմետր կատարում է համակարգչով տրված հանձնարարությունը, նա արդեն 7 տարի պենոպլաստե տնակներ է կառուցում։ Պատերազմի ընթացքում նոր գաղափար ծագեց պենոպլաստե վրաններ կառուցել բանակի համար։

-Պենոպլաստե վրանների առաջին առավելությունը նա է, որ ջերմության առումով ահավոր տաք է պահում վրանի ներսը, այսինքը զինվորները ցրտին մրսելու պրոբլեմ չեն ունենալու, ինչպես նաև նա հեշտ հավաքվելու և քանդվելու հատկություն ունի, — ասաց Օնիկը հարցազրույցի ժամանակ։

Պենոպլաստե վրանը շատ թեթև է տեղափոխելու համար, տեղափոխելը հարմար, 10սմ հաստությամբ վրանը հնարավոր է ապամոնտաժել հավաքել 5 րոպեում։ Փոքր չափսի մեկ վրանում կարող է երեք մարդ տեղավորվել, բայց կարող են պատրաստել վրաններ մինչև 10-ը հոգու համար, ասում է Օնիկը։ Առաջարկվող նմուշը արդեն ունեն, որպեսզի շփումից խշխշան նյութի ձայնը չանհանգստացնի զինվորներին, որոշել են հատակը ներսից թաղիքապատել։

Փորձարկել են 10սմ-անոց վրանի ջերմաստիճանը 20 աստիճանի տարբերություն է տվել, եթե դրսում -20 աստիճան ճերմություն է ապա ներսում 0 կլինի։ Նույն կերպ շոգ եղանակին, ներսում համեմատաբար զով է։ Եղած արտադրական ռեսուսնեով կարող են օրեկան 10-ից ավել վրան կառուցեն։ Առաջարկն արդեն ներկայացվել է Ռազմադյունաբերության կոմիտե։