Ալիևը հայտարարել է, որ նոյեմբերի 9-ից հետո գերի ընկածները… Ինչ է կատարվել. Մանրամասներ

251

 

Ալիևը հայտարարել է, որ նոյեմբերի 9-ից հետո գերի ընկածները… Ինչ է կատարվել. Մանրամասներ | Здоровье - это богатство

«Զուտ տեղեկացնեմ գերիների և անհետ կորածների հարազատներին, որ Ալիևը հայտարարել է, որ նոյեմբերի 9-ից հետո գերի ընկածները ոչ թե ռազմագերիներ են, այլ ահաբեկիչներ և նա չի պատրաստվում նոյեմբերի 9-ից հետո գերի ընկածներին վերադարձնել Հայաստան:

Խոսքը գնում է տարբեր աղբյուրներով գերի ընկած հարյուրավոր ՀՀ քաղաքացիների մասին:

Բայց դա դեռ ամենը չէ: Քանի որ չունենք պետություն, որը հստակ տեղեկատվություն կտար, թե մինչև նոյեմբերի 9-ը քանի գերի ունեինք ադրբեջանում ենթադրում եմ, որ կպահեն նաև բուն պատերազմի ընթացքում գերի ընկածների մի մասին՝ հայտարարելով, թե նոյեմբերի 9-ից հետո են գերի ընկել:

Ասածս ինչ է… շնորհավոր նոր տարի և քանի դավաճանը աթոռի պայքար է տանում գերիների ճակատագիրը մշուշոտ է»: