Արթուր Վանեցյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ

154

 

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ օրերս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր բնակարանում հանդիպում է ունեցել «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ:

«Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպմանը միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. նրանք միասին քննարկել են ՀՀ-ում ստեղծված իրավիճակը: Փորձել են Վանեցյանից պարզել, թե ինչպես է պատկերացնում առաջիկա խորհրդարանական ընտրությունները ու ինչ ֆորմատով: Մենք փորձեցինք տեղեկությունները ճշտել Արթուր Վանեցյանից, որը սակայն հերքեց տեղեկությունը:

Բայց մեր աղբյուրները հաստատում են հանդիպման փաստը:

Հիշեցնենք՝ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին և ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանին։

Խոսվել է Փաշինյանի հրաժարականի հավանականության և խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման ձևաչափի մասին»,- գրում է կայքը։