Գորիս-Կապան ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը.3 հոգի մահացել է

227

 

Գորիս-Կապան ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը.3 հոգի մահացել է

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 20։44-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապար­հին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Mitsubishi Montero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ահարոն Խ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300 մ ընկել ձորը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, փրկարարները հայտնաբերել են վարորդի և երկու ուղևորների դիերը։

Դեպքի վայրում հրշեջ-փրկարարներն իրականացնում են դիերի կիրճից դուրս բերման աշխատանքներ։