Պետք է անհապաղ բոլոր Հայ գյուտարարներին բերել Հայրենիք. Հայազգի գյուտարարը ջուրն այրում է հատուկ բանաձևով (Տեսանյութ)

240

Ամբողջ աշխարհում ապրում են Հայ գյուտարարներ , ովքեր իրենց տաղանդը օգտագործում են այլ երկրներում , բայց այսօր ավելի քան երբևէ Հայ գյուտարարների կարիքը ունի հենց Հայաստանը:

Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում բնակվող գյուտարար Համլետ Առաքելյանը նոր, բեկումնային գյուտի հեղինակ է դարձել: Գյուտարարը կարողացել է ածխաջրածնային թափոնները և ջուրը միավորելով` ստանալ այնպիսի նյութ, որն այրվում է:

Նոր նյութի մեջ ջրի պարունակությունը հասնում է 90 %-ի, իսկ օգտագործված թափոններինը`10 %:

Հ. Առաքելյանը կարողացել է հասնել նրան, որ ջրածինն ինքնաայրվում է և արտադրում մեծ ծավալի էներգիա:
Նշվում է, որ գյուտարարը այդ նորամուծությունն օգտագործում է սեփական արտադրությունում` նոր նյութը գործածելով տուրբոգեներատորների մեջ: