Էլի եմ ասում, լավ ախպերներ, ում ձեռքին զենք կա, եկեք, եկեք մեր հողը, ջուրը պահենք. Շուռնուխցիները փակել են ճանապարհը

308

 

Սյունիքի մարզի Շուռնուխ համայքնի բնակիչները փակել են գյուղի ընդհանուր մայրուղին։

«Թուրքի ներկայացուցիչն այստեղ հայտարարություն է անում, որ տասն օր առաջ հայտարարվել է՝ բնակիչները լքեն իրենց տները, 12 տուն, ոչ ոք այդ մասին տեղեկացված չէր, ո՞վ էր իմանում դրա մասին», — ուղիղ եթերում հայտարարեց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։

Նա նշեց, թե պահանջում են պատասխանել՝ ով է տեղյակ եղել այդ պայմանին ու գյուղացիներին տեղյակ չի պահել։

«Էլի եմ ասում, լավ ախպերներ, ում ձեռքին զենք կա, եկեք, եկեք մեր հողը, ջուրը պահենք», — ասաց Շուռնուխի գյուղապետը։