Թուրքը էսօր եկավ բարձր տրամադրությամբ, ռուս գեներալին էլ ծաղրեց, ասեց, որ 10 օր ժամանակ էր տրված, ինչի՞ տները ազատված չեն. Շուռնուխում իրավիճակը լարված է (տեսանյութ)

424

Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի բնակիչները այս պահին փակել են Հայաստան-Իրան ճանապարհը։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Շուռնուխ վարչական շրջանի ղեկավար Հակոբ Արշակյանը։

«Թուրքը էսօր եկավ էստեղ բարձր տրամադրությամբ ռուս գեներալին էլ ծաղրեց, ասեց որ 10 օր ժամանակ էր տրված, ինչի՞ տները ազատված չեն, վաղն էլ վերջին օրն է։ 11 տուն պետք է ազատվի ու հանձնվի թշնամուն»,- ասաց Արշակյանը։

Արշակյանը նշեց, որ մայրուղին փակել են, որպեսզի հասկանան, թե ով է 10-օրյա ժամկետի համար պայմանավորվածություն ձեռք բերել. «Մեզ ոչ մեկ չէր տեղեկացրել, որ նման պայմանավորվածություն կա»։

Նա նշեց, որ այս պահին տեղում է Սյունիքի փոխմարզպետը, Տարածքային կառավարման նախարարությունից ևս ներկայացուցիչներ կան։