Եվս 4 հայ գերի է վերադարձել Հայաստան. նրանք գտնվում են բժիշկների վերահսկողության տակ. Տիգրան Ավինյան

225

Ռուսաստանի Դաշնության եւ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ այսօր 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան: Այս մասին հայտնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Հարազատներն արդեն իսկ տեղեկացվել են նրանց վերադարձի մասին, իսկ գերիներն այժմ գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո եւ կստանան անհրաժեշտ բժշկական ու բարոյահոգեբանական աջակցություն»,– Facebook–ի իր էջում գրել է նա եւ հավելել՝ գերիների փոխանակման գործընթացը շարունակվելու է: