Ռուստամ Մուրադովը հայտնեց այսօր փոխանակված գերիների քանակը

221

 

Ռուստամ Մուրադովը հայտնեց այսօր փոխանակված գերիների քանակը

Հայաստանն ու Ադրբեջանը հերթական անգամ գերիներ են փոխանակել Ռուսաստանի Դաշնության հետ եռակողմ համաձայնագրի շրջանակներում։ Ինչպես տեղեկացնում է ՌԴ ՊՆ–ն, տեղեկությունն այսօր հայտնել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը:

Նա նշել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9 — ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակում այսօր իրականացվել է գերիների հերթական փոխանակումը։

«Իմ անձնական վերահսկողության տակ գտնվող ռուս խաղաղապահների կողմից կատարված աշխատանքի արդյունքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով Բաքու են տեղափոխվել գերության մեջ գտնվող երկու ադրբեջանցի և Երևան են վերադարձվել են 4 հայ գերիներ», — ասել է ռուս հրամանատարը: