Վիտալի Բալասանյանը`արցախցիներին ռուսական անձնագրեր տալու լուրերի մասին

210

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը  Aravot.am-ին տված հարցազրույցում խոսել է այն մասին,թե արդյոք արցախցիներին կարող են ռուսական անձնագրեր տալ.

-Ես չգիտեմ՝ լուրերը որտեղից են, որեւէ բան մի բացառեք: Կա Արցախի Հանրապետության կարգավիճակի հարց: Մի պահ պատկերացրեք, որ Ռուսաստանի Դաշնությունը կճանաչի այն սահմանները, որը մենք առաջարկություն ենք արել: Մենք առաջարկել ենք բարձրաձայն, դա լինելու է նաեւ Ղարաբաղի Հանրապետության սեփական տարածքները: Ընդլայնելու ենք այս տարածքները ու Ռուսաստանի Դաշնությունը կճանաչի Արցախի Հանրապետության տարածքն իր ժողովրդով, չի բացառվում, որ արցախահայությունը կարող է դիմի եւ գնա այդպիսի քայլի, որեւէ բան մի բացառեք, որովհետեւ դա ժողովրդի որոշումն է: Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք, մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, այն սահմանները, որը ճանաչվել է ՄԱԿ-ի կամ միջազգային հանրության կառույցների կողմից, մենք այդ սահմաններից դուրս ենք ապրում, բայց ունենք Հայաստանի Հանրապետության անձնագրեր: Իհարկե, Արցախում կան Արցախի Հանրապետության անձնագրեր, բայց այդ անձնագրերը միջազգայնորեն ճանաչված չեն, որովհետեւ մեր կարգավիճակը չի ճանաչվել: Նորից եմ ասում՝ չի բացառվում: