Ինչպես պայքարել անօդաչու թռչող սարքերի դեմ

302

 

Ինչպես պայքարել անօդաչու թռչող սարքերի դեմ

Հարձակվող անօդաչու թռչող սարքերը չեզոքացնելու թեման առաջնահերթություն է դառնում աշխարհի բոլոր բանակներում: Եվ չնայած այն հարցին, թե ինչպես դրանք ոչնչացնել, երաշխավորված պատասխան չկա:

Ինչպես պարզվեց, ավելի հեշտ է ոչնչացնել ժամանակակից ինքնաթիռները, մարտավարական հրթիռները, քան ոչնչացնել փոքր անօդաչու թռչող սարքերը:Այդ սարքերը հաճախ չեն կարողանում որսալ ռադարները, քանի որ դրանք շատ փոքր են և ռադարները չեն կարողանում ֆիքսել այն:Կամ էլ, «Հինգ կոպեկ» արժողությամբ սարքերը որսալու և ոչնչացնելու համար պետք է գնել հարյուր հազար դոլարանոց հրթիռներ:

Անօդաչու թռչող սարքերի ժամանակին հայտնաբերման խնդիրն ինչ-որ չափով կարելի է համարել լուծված:Ստեղծվում են նույն անօդաչու թռչող սարքերը, որոնք իրենց մե կրում են ռադարներ և կարողանում են հայտնաբերել օդում գտնվող փոքր սարքերը:Սակայն հայտնաբերումից զատ պետք է նաև ոչնչացնել սարքը:Ամենաարդյունավետ միջոցը դա ռադիոազդանշանի չեզոքացումն է, այսինքն սարքի հաղորդակցությունը չեզոքացնել այն կառավարող օպերատորի հետ:Սակայն ստեղծվել են այսօր այնպիսի անօդաչուներ, որ նրա ու օպերատորի հաղորդակցության չեզոքացումը գրեթե անհնար է:

Թե ինչպես կարելի է պայքարել անօդաչու թռչող սարքերի դեմ ամենաարդյունավետ միոցով, ինժեներ Ալեքսանդր Կուզնեցովն առաջարկում է դրա դեմ պայքարել սովորական որսորդական հրացանով:Նա պնդում է, որ հրացանի փամփուշտը օդում ցրվում է և ստեղծում օդի ցածր ճնշման գոտի, որն էլ կարելի է օգտագործել ԱԹՍ-ների դեմ:Այդ հրացանները կարող են տեղադրվել նաև անօդաչու թռչող սարքերի վրա:

Այսպիսով, Կուզնեցովը փորձերի արդյունքում պարզեց, որ այդ եղանակով փամփուշտը թռչում է ավելի քան 200 մետր՝խնայելով էներգիան և կործանարար ուժը: