Ադրբեջանցիները մտել են Որոտան համայնք իրենց GPS–ով պարտադրում են, որ սա իրենց տարածքն է. Գորիսի փոխքաղաքապետը մանրամասներ է պատմում

243

 

Ադրբեջանցիները մտել են Որոտան համայնք իրենց GPS–ով պարտադրում են, որ սա իրենց տարածքն է. Գորիսի փոխքաղաքապետը մանրամասներ է պատմում

Սյունիքի մարզի սահմանամերձ Որոտան գյուղը հայտնվել է ադրբեջանցիների «նշանառության» տակ։ Վերջիններս մտել են գյուղի տներից մեկը և պահանջել, որ տանտերերը լքեն այն՝ հայտարարելով, որ դա ադրբեջանական տարածք է։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

Որոտանը ընդգրկված է Գորիսի խոշորացված համայնքի կազմում։

«Իրենք իրենց GPS–ով մեզ պարտադրում են, որ սա իրենց տարածքն է։ Իսկ այդ հատվածում մարդկանց այգիներն են, այգիներում` կառուցված տներ, որոնք անմիջապես գյուղինն են։ Մոտավորապես 12 տուն է։ Այս պարագայում մեր իշխանությունը թքած ունի` ինչ է կատարվում Սյունիքում։ Փոխարենը Գորիսի քաղաքապետին ձերբակալելով են զբաղված»,– ասաց Հովսեփյանը։

Նրա խոսքով` սահմանագծման գործընթացին մասնակցում են միայն համայնքային իշխանության ներկայացուցիչները, բայց, ըստ Հովսեփյանի, միայն իրենց ձայնը շատ քիչ է։

Հարցին, թե այս պահին ինչ է կատարվում գյուղում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Կոնկրետ այս պահին էն առաջին տունը, որտեղ մեկ–երկու օր առաջ մտել են թուրքերը, ասել են` դուրս եկեք էստեղից, հիմա այդ տան պլաշչադկում կանգնած են թուրքերը»։