Քիմ Քարդաշյանի քույրը դարձել է 2020-ի ամենաբարձր վարձատրվող աստղը…

338

Քիմ Քարդաշյանի քույր Քայլի Ջեները դարձել է 2020-ի ամենաբարձր վարձատրվող աստղը` ըստ Forbes ամսագրի։

Քիմ Քարդաշյանը Երևանում. արխիվային լուսանկար

Քայլի Ջեները մոդել է և գործարար, որը հայտնի է նաեւ «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուով։ Ջեները գումարների մեծ մասը վաստակել է իր Coty ընկերության վաճառքի շնորհիվ, նրա եկամուտը կազմել է 590 մլն դոլար:

Երկրորդ տեղում է Ջեների և «հայ ազգի փեսան»՝ Քիմի ամուսին ռեփեր Քանյե Ուեսթը, նա 2020-ին 170 մլն դոլար է վաստակել։

Ցուցակում երրորդ տեղը զբաղեցրել է թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը՝ 106 միլիոն եկամուտով, իսկ չորրորդ եւ հինգերորդ հորիզոնականները զբաղեցրել են ֆուտբոլիստներ Կրիշտիանու Ռոնալդուն եւ Լիոնել Մեսին: Նրանց եկամուտները կազմել են համապատասխանաբար 105 եւ 104 մլն դոլար։

Տասնյակում են հայտնվել նաեւ դերասաններ Թայլեր Փերին ու Դուեյն Ջոնսոնը, հաղորդավար Հովարդ Սթերնը, մարզիկներ Նեյմարն ու Լեբրոն Ջեյմսը։

Նշենք, որ Քայլի Ջեները ԱՄՆ–ի ամենահարուստ կինն է։