Նյարդերից թույլ մարդիկ չդիտեն. Ադրբեջանը վիդեո է հրապարակել, որտեղ ցուցադրում են 62 գերեվարված հայ զինվորների. նշում է, որ գերեվարել են դեկտեմեբրի 14-ին. տեսեք, թե ովքեր են նրանք

444

 

Օրերս ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց. Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 հոգի, փոխանցում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նրա տեղեկացմամբ` այս փուլում վերադարձվում են այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից: «Անհետ կորած և հնարավոր

գերեվարված մեր մյուս հայրենակիցների հայտնաբերման ու նրանց վերադարձի կազմակերպման գործընթացն ինտենսիվ կերպով շարունակվում է: Վերադարձած գերիների մասին ավելի ուշ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն», – նշել է Ավինյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ