ՀՐԱՏԱՊ. Ձերբակալվել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը (տեսանյութ)

879

ՀՐԱՏԱՊ. Ձերբակալվել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը (տեսանյութ) | Azat News

Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Շտապ, խնդրում եմ տարածել, բարձրաձայնել, աջակցել
Ձերբակալվել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, ով հայտարարել էր, որ Ն. Փաշինյանն իրավունք չունի մուտք գործել Սյունիքի մարզ:
Սյունիքի մարզ է ուղորդվում՝ 9-ն ավտոբուս, շուրջ 2000 ոստիկան։
Հարգելի ոստիկաններ.
Ձեզ դարձրել են հայրենիքը վաճառած, հողատու գերագույն դավաճանի աթոռը պահպանելու մահակ, մի՛ կատարեք ստահակի ապօրինի հանձնարարականները, դուք ոչ թե իրավունք չունեք չկատարելու, այլ՝ իրավունք չունեք կատարելու ձեր վերադասների ԱՊՕՐԻՆԻ հրամանները, այլապես՝ կիսելու եք տեղի ունեցող հակաիրավական գործընթացի համար պատասխանատվությունը։
Իրավիճակն օրհասական է, կանգնեք ձեր սյունեցի եղբայրների կողքին, ովքեր շուրջ մեկուկես ամիս է միայնակ ինքնակազմակերպվելով՝ փորձում են պաշտպանել մեր հայրենիքի հարավային դարպասը։
Իսկ գերագուն գլխավոր արյունարբու ստորը չի հագենում իր արհավիրքներով, ամենաիրական հանցագործի նման գնում է վայելելու հետեւանքները։ Փորձեց պղծել Եռաբլուրը, հերթը՝ Սյունիքինն է։
Ա՛յ երեսպաշտներ, այսպես ջանասիրաբար մեր ինքնապաշտպանությունը կազմակերպեիք, թե դուք ձեր եղբայր թուրքերի դեմ չեք կռվում, ձեր նշանակետային հակառակորդը ներսի հայրենասեր հայն է։
Այսպես ջանասիրաբար անհայտ կորած մեր զինվորների որոնողական աշխատանքները կազմակերպեիք։
Այսպես ջանասիրաբար գերեվարված մեր զինվորների վերադարձման աշխատանքները կազմակերպեիք։
Սյունեցինե՛ր միավորվեք, հասեք օգնության ձեր եղբայրներին՝ հանուն մեր հայրենիքի փրկության ներքին թուրքից։
Հարգելի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ,
Ձեր աշխատանքը անկյունաքարային է, խնդրում եմ օպերատիվ լուսաբանեք ինքնատիրապետումը կորցրած ռեժիմի վերջին ջղաձգումները՝ տեղի ունեցող ապօրինությունները եւ դրանց կատարածուներին, ֆիքսեք դրանց դեմքերը պատմության համար։