Սյունիքի բոլոր սահմանները հուսալի ձեռքերում են ու պաշտպանված են. մարզպետ

177

Սյունիքի մարզի բոլոր սահմանները, Գորիս-Կապան ճանապարհը, սահմանամերձ բնակավայրերը հուսալի ձեռքերում են ու պաշտպանված են ՀՀ զինված ուժերի, հայ և ռուս սահմանապահների, կամավորականների կողմից:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ  Պողոսյանը:

 «Սիրելի՛ սյունեցիներ, հայտնում եմ, որ այս պահին Սյունիքի մարզի բոլոր սահմանները, Գորիս-Կապան ճանապարհը, մեր սահմանամերձ բնակավայրերը հուսալի ձեռքերում են ու պաշտպանված են ՀՀ զինված ուժերի, հայ և ռուս սահմանապահների, կամավորականների կողմից․ որևէ վտանգ չկա ու մեր պաշտպանությունն ամուր է»,- գրել է Մելիքսեթ Պողոսյանը: