Ադրբեջանցի Հաջի Ալիևը չներկայացավ ստանալու բրոնզե մեդալը`վախենալով լսել Հայաստանի ազգային օրհներգը և տեսնել, թե ինչպես է Վազգեն Թևանյանը ստանում ոսկե մեդալը

264

Վազգեն Թևանյանի պարգևատրման արարողությանը բրոնզե մեդալակիր Հաջի Ալիևը չներկայացավ`տեսանյութ

Բելգրադում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունը:

65 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Հայաստանը ներկայացնող Վազգեն Թևանյանը:

Նույն քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ Ադրբեջանը ներկայացնող Հաջի Ալիևը,ով պարգևատրման արարողությանը չներկայացավ`իր փոխարեն ուղարկելով հավաքականի բժշկին: