Ռուս խաղաղապահները Աղավնո գյուղը զինաթափելու պահանջ են դրել․ համայնքապետը լրատվականներին է հրավիրում

358

80539270-4128-11eb-9cf3-7fc70a7cecf3a2282b2c-723f-4c27-95c5-5cd001943266_w1080_h608.png

Բերձորի խաղաղապահների պատասխանատուն երեկ եկավ ու պահանջեց, որ զենքերը հանձնենք: Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձում նշել է Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը, հաղորդում է Mediaport-ը:

«Ես էլ պահանջ ներկայացրի, որ զենքս կտամ, եթե ապահովեն մեր անվտանգությունը: Հիշեցրի, որ հարևան գյուղերում մարդիկ են սպանվում ու առևանգվում, ասաց՝ կապահովենք: Խնդրում եմ՝ բոլոր լրատվականները ներկայանան Աղավնո՝ ներկա լինելու զենքերի հանձնման արարողությանը: Թող ապացույցներ լինեն, որ նրանք խոստացել են մեր ապահովությունը»,-ասել է համայնքապետը:

Համայնքի ղեկավարն ասում է՝ իրենք ուզում են անվտանգ ապրել, իրենց հողը մշակել: