Նիկոլ Փաշինյանը չմեկնաբանեց Քոչարյանի պնդումները․ «Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի գիտի պատասխանը».

771

Նիկոլ Փաշինյանը չմեկնաբանեց Քոչարյանի պնդումները․ «Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի գիտի պատասխանը».

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր առավոտյան սկսեց իր աշխատանքային այցը Տավուշի մարզ: Բերդում նա հանդիպում ունեցավ բնակիչների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչների հետ:

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչպես կարձագանքի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ նախորդ շաբաթ արած հայտարարությանը, որ Հայաստանի նոր կառավարությունը շեղվել է իր հավաստիացումներից և քաղաքական հետապնդում է իրականացնում, Փաշինյանը ասաց, որ Հայաստանում այժմ նոր իրավիճակ է, և բոլորը, այդ թվում՝ Ռուսաստանի գործընկերները, պետք է դրան ադապտացվեն:

Վարչապետին հարց ուղղվեց նաև Հայաստանի երկրորդ նախագահի կալանավորման վերաբերյալ, մեջբերվեցին Ռոբերտ Քոչարյանի խոսքերը, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում: Փաշինյանը ասաց, որ ի պաշտոնե չի կարող արձագանքել, քանի որ դա միգուցե մեկնաբանվի որպես «միջամտություն, ազդեցություն գործի վրա», բայց, միևնույն ժամանակ, ընդգծեց, թե իր կարծիքով՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի գիտի այդ հարցի պատասխանը…

Աղբյուր` www.azatutyun.am