Կապանի սահմաններին փոխհրաձգության և Գեղարքունիքում դիրքեր զիջելու լուրերի մասին…

201

 

Կապանի սահմաններին փոխհրաձգության և Գեղարքունիքում դիրքեր զիջելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ հայտարարություններ

Դեկտեմբերի 14-ին Սյունիզի և Գեղարքունիքի մարզպետները հայտարարություններ են տարածել՝ հերքելով մամուլում և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները։

«Հարգելի՛ սյունեցիներ ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ

Համացանցում տարածվել են տեղեկություններ, թե իբր «այսօր՝ ժամը 19:30-ի շրջանակներում, թշնամին հարձակման է անցել Սյունիքի մարզի Կապանի Ագարակ գյուղի ուղղությամբ ու Կապանի պաշտպանական դիրքերի վրա հակառակորդը կես ժամ անդադար կրակել է»:

Հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, Կապանի սահմաններին փոխհրաձգություն չի եղել, մեր սահմանները պաշտպանված են ու իրավիճակը վերահսկվում է»,- ասված է Սյունիքի մարզպետարանի հաղորդագրությունում։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն էլ գրել է․ «Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ, ֆեյսբուքյան որոշ օգտատերեր և լրատվամիջոցների ներկայացուցիչներ այսօր ևս շարունակել են տարածել կեղծ տեղեկատվություն՝ այս անգամ էլ ,թե իբր Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ, դիրքեր արևելյան մասում մասնավորապես՝ Ջիլ, Փամբակ, Դարանակ գյուղերի ուղղությամբ զիջվելու են թշնամուն։

Նշված լուրը նույնպես չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ զինված ուժերը բոլոր ուղղություններով կատարում է իր առջև դրված խնդիրները»։