Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցիներ են մահացել և վիրավորվել

198

 

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցիներ են մահացել և վիրավորվել

Ադրբեջանին անցած Աղդամի շրջանում ականի պայթյունից մեկ մարդ է մահացել, ևս երկուսը վիրավորվել են, հայտնում են Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ու ներքին գործերի նախարարությունը։

«Դեկտեմբերի 13-ին` ժամը 17:00-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայողներից մեկը, ինչպես նաև Աղդամի շրջանի բնակիչներ Տողրուլ Ահմեդովը (1984թ. ծնված) և Էլչին Մամեդովը (1990թ. ծնված) պայթել են հակահետևակային ականի վրա»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ըստ կառույցների տվյալների՝ Մամեդովը մահացել է, Ահմեդովն ու զինծառայողը ծանր վիրավորվել են։

Հարուցվել է քրեական գործ՝ «զավթողական պատերազմի ծրագրման, վարման» և «դիտավորյալ սպանության» հոդվածներով։