Աչքերներիդ չեք հավատա. քիչ առաջ տեսեք ով է բերման ենթարկվել…նման լուրի չէիք սպասի

661

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 12-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել Երևանում հայտնի «Սուպեր Կրիստալ» ՍՊԸ տնօրեն , 37-ամյա Վահրամ Հակոբյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է Շիրակի փողոցի 2/10 հասցեում գործող «Ռենեսանս» ռեստորանային համալիրի առանձնասենյակներից մեկում ‘ վիճաբանություն կատարելու մեջ: Նրա հետ բերման են ենթարկվել նաև նշված ՍՊԸ-ի վարորդ, Երևանի բնակիչ, 42-ամյա Վարդան Բաբայանը, Երևանի բնակիչ, 40-ամյա Տարոն Մկրտչյանը և Նոր Խարբերդի բնակիչ, 37-ամյա Էդվարդ Ադամյանը:

Պարզվել է, որ նշված ռեստորանային համալիրում Վ. Հակոբյանը վիճաբանության ժամանակ հարվածներ է հասցրել Երևանի բնակիչ, 47-ամյա Աշոտ Գասպարյանին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս «Սուպեր Կրիստալ» ՍՊԸ խանութի տնօրենն է: Փաստի առթիվ ոստիկանութան Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, նոյեմբերի 19-ին, Ոստիկանության Շենգավիթի բաժին էր բերման ենթարկվել Երևանի բնակիչ Վահրամ Հակոբյանը։ Վերջինս եղել էր զրահապատ Ford ամենագնացով և հանցագործ աշխարհում հայտնի «Յոնջլախցի Վահրամն» էր, քրեական հեղինակություն, և նա «Սուրպեր Կրիստալ» ընկերության տնօրենն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: