Ադրբեջանցիները 10 ժամ են տվել հայ կամավորներին դիրքերը լքելու համար. Combat

336

Combat տելեգրամյան ալիքը տեղեկացնում է, որ Կապան համայնքի մերձակայքում գտնվող դիրքերում ադրբեջանցիները վերջնագիր են ներկայացրել դիրքերը հսկող կամավորներին: Նրանք պետք է 10 ժամվա ընթացքում լքեն դիրքերը, կամ էլ ստիպված կլինեն ուժ կիրառել: Կանոնավոր բանակ այդ հատվածում չկա: Դիրքերը, որոնց մասին խոսում ենք, քարտեզի վրա ընդգծված են կարմիրով:

Կամավորները չեն ընդունել թշնամու ներկայացրած վերջնագիրը:

Onnet.am-ը կապ հաստատեց Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ, ճշտելու տեղեկատվության իսկությունը: Գևորգ Փարսյանը պատասխանեց, որ այժմ չի կարող այդ հարցին պատասխանել՝ փաստացի չհերքելով:

Հիշեցնենք, որ այդ նույն ժամանակ Փաշինյանը ցանկանում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ: