Պատասխանը կոշտ է լինելու, այդ թվում նաև՝ խաղաղապահների կողմից.Դավիթ Բաբայանի հայտարարությունը

289

 

Պատասխանը կոշտ է լինելու, այդ թվում նաև՝ խաղաղապահների կողմից.Դավիթ Բաբայանի հայտարարությունը

Արցախի նախագահի խորհրդականը պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդի հարձակումը համարում է սադրիչ գործողություն նաև Ռուսաստանի դեմ:

«Եղել է առաջ շարժվելու սադրիչ փորձ, որը կասեցվել է: Բարեբախտաբար, մենք զոհեր չունենք: Այս գործողություններն ուղղված են և՛ Արցախի, և՛ Ռուսաստանի դեմ: Չի բացառվում, որ նման սադրիչ գործողություններ լինեն հետագայում ևս, բայց կարծում եմ, որ պատասխանը կոշտ է լինելու, այդ թվում նաև՝ խաղաղապահների կողմից: Պետք է ճշտենք հանգամանքները, տեսնենք, թե ինչպես է ամեն ինչ եղել»,- «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Բաբայանը: