Ֆրանսիայի հրապարակում անհնազանդության ակցիայի ժամանակ վատացավ ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը (տեսանյութ)

367

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ այսօր Երևանի Ֆրանսիայի հրապարակում բախում սկսվեց ոստիկանների և քաղաքացիների միջև, երբ ոստիկանները փորձում էին բացել մեքենաներով փակված ճանապարհը:

Քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացավ, երբ ոստիկաններն սկսեցին բռնի ուժով բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։

Նշենք, որ ակցիաները շարունակվում են «պայքար, միասնություն, հաղթանակ», «առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով: