Իրանը ողջունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը.Մոհամադ Ջավադ Զարիֆի անսպասելի հայտարարությունը

370

 

Իրանը ողջունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը.Մոհամադ Ջավադ Զարիֆի անսպասելի հայտարարությունը

Պաշտոնական Թեհրանը ողջունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը։ Այս մասին երեկ երեկոյան Twitter-ում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ իր ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների ավարտին։

«Ջեյհուն Բայրամովի հետ արդյունավետ քննարկումներ ունեցանք երկկողմ հարաբերությունների խորացման՝ մասնավորաբար պատերազմից տուժած տարածքների վերականգնման,Հարավ-Հյուսիս տրասպորտային միջանցքի և կասպիական էներգակիրների շուրջ», — գրել է Զարիֆը։

Թեհրան այցի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպել է նաև երկրի նախագահ Հասան Ռոհանիի և Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ։ Ադրբեջանական դիվանագիտության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Շամխանին նշել է․ — «Թեհրանը կոչ է անում տարածաշրջանի պետություններին կանխել ապակայունացման և անկարգությունների նոր կետերի ձևավորումը»։