Քարվաճառի շրջանում ականազերծման աշխատանքների ընթացքում ադրբեջանցի զինվորներ են զոհվել։ Բացառիկ տեսանյութ։

427

На изображении может находиться: на улице

Banak.info ռազմական մասնագիտացված կայքի տրամադրության տակ է հայտնվել տեսանյութ, որտեղ հայ զինծառայողները Քարվաճառի ուղղությամբ արձանագրել են ադրբեջանական կողմի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը: Տեսանյութում մասնավորապես երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները մաքրում ձյունը, որպեսզի սակրավորը կատարի ականազերծման աշխատանքներ, փոխարենը հակառակն անելուն: Սխալ աշխատանքների պատճառով՝ ականների պայթման հետևանքով, ադրբեջանցի 2 զինծառայող է մահանում, ևս 1-ը՝ վիրավորվում և կորցնում են ինժեներական 1 տեխնիկա։