Խոշոր վթար` Լոռու մարզում. 57–ամյա վարորդը MAN բեռնատարով բախվել է քարերին և կողաշրջվել. կա վիրավոր

314

Դեկտեմբերի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 57-ամյա Ներսես Դավթյանը իր վարած MAN մակնիշի բեռնատարով Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ձախակողմյան քարերին և կողաշրջվել, տեղեկացնում է shamshyan.com:

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն: