Աննա Հակոբյանը ճանաչվել է՝ «Տարվա ամենագեղեցիկ առաջին տիկին».

2164

Lurer.com  -ը տեղեկացնում է,- Աննա Հակոբյանը ծնվել է 1978 թվականին։ 1995 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ։

2008 թվականի մարտի մեկի իրադարձություններից հետո մինչև 2011 թվականի մայիս ընկած ժամանակաշրջանն Աննա Հակոբյանը եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը։

Աննա Հակոբյանն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել «Իմ քայլը» շարժմանը։

2018 թվականի հուլիսին Աննա Հակոբյանի կողմից հիմնվել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը։

Ամերիկյան հեղինակավոր «Woman’s World» ամսագիրը, որն ունի ավելի քան մեկ միլիոն ընթերցող ամբողջ աշխարհից, իր հերթական համարներից մեկում հարցում էր արել՝ «Տարվա ամենագեղեցիկ առաջին տիկին» անվանակարգի համար։

Ըստ քվեարկության արդյունքների, որն արվել էր ամսագրի օնլայն հարթակում, հաղթող է ճանաչվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։ Հարցվողների 48 տոկոսը քվեարկել էր Աննայի օգտին․․․Անցյալ տարի այդ անվանակարգում հաղթել էր ԱՄն 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝  Մելանյա Թրամփը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ Lurer.com