Հադրութի անտառներում թաքնված հայ զինծառայողներից մեկը զանգահարել է ծնողներին

383

Հադրութի անտառներում թաքնված հայ զինծառայողներից մեկը զանգահարել է ծնողներին

Օրեր առաջ հայտնեցինք,որ Հադրութի անտառներում թաքնված են մնացել մի խումբ հայ զինծառայողներ: Տեսանյութ հրապարակեցինք,որը փաստացի ապացույցն է այն բանի,որ մեր զինծառայողները մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում`ընկնելով շրջափակման մեջ:

ArmDaily.am–ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասել է.

«Գիտեք, օրեր առաջ ծանոթներիցս մեկի զինծառայող երեխան է զանգահարել, ասել է 50 հոգով Հադրութում են, թաքնված։ Խաղաղապահների հետ 1 ժամ որոնողական աշխատանքների համար ժամ են պայմանավորվել, մեկ ժամում չեն գտել, սակայն ստիպված են եղել հեռանալ։ Այսինքն, հանձնված տարածքներում դեռ ողջ մնացած անհետ կորածներ ունենք, որոնց չենք կարողանում ազատ գնանք մեր զինվորներին որոնենք, սակայն ադրբեջանցիներն  ազատ գալիս են Ստեփանակերտ՝ առևտուր անելու ու դա մեր իշխանություններին առհասարակ չի հուզում, այդ ուղղությամբ որևէ աշխատանք չենք տեսել։ Ես չգիտեմ՝ խաղաղապահների հետ այս թեմայով որևէ խոսակցություն եղե՞լ է, թեև չեմ կարծում։ Վստահ եմ, ինչպես մյուս դեպքերում, այս անգամ էլ չլսելու, չտեսնելու, չիմանալու են տալիս»։