Ինչու են ռուս խաղաղապահները հատուկ ռոբոտներ բերել Արցախ…

229

Ռուս խաղաղապահները հատուկ ռոբոտներ են բերել Արցախ

Ռուս զինվորականները շարունակում են չեզոքացնել այն սպառնալիքները, որոնք կան Արցախի բնակչության համար՝ մաքրելով տարածքը պայթյունավտանգ առարկաներից: Այս մասին հայտնում է WarGonzo-ն: Վերոնշյալ աշխատանքներին մասնակցում են նաև «Уран-6» բացառիկ ռոբոտատեխնիկական համակարգերը, որոնք այս օրերին աշխատում են Ստեփանակերտում: Մինչ Արցախ տեղափոխվելը, այս ռոբոտներն իրենց արդյունավետությունն ապացուցել են Սիրիայում՝ աշխատելով Պալմիրայում, Հալեպում, Դեյր Զորում: