Հադրութի վերադարձը համարում եմ շատ իրատեսական, Շուշիի մասով էլ պետք է աշխատենք. Հովիկ Աղազարյան

296

Հադրութի վերադարձը համարում եմ շատ իրատեսական, Շուշիի մասով էլ պետք է աշխատենք. Հովիկ Աղազարյան

«Ես սա չեմ համարում աղետ, այլ համարում եմ, որ ծանր իրավիճակ է, քանի որ դեռ ժամանակ ունենք և որոշ ժամանակ հետո կամփոփենք վերջնական արդյունքները և այդ ժամանակ գնահատական կտանք»,- ADTV «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Նա նշեց, որ Հադրութի վերադարձը համարում է շատ իրատեսական. «Շուշին է մի քիչ դժվար, բայց պետք է աշխատենք: Եվ եթե կարողանանք Հադրութն ու Շուշին վերադարձնել, այդ ժամանակ նոր կկարողանանք գնահատական տալ: Հայտարարությունն առաջին հերթին այս պահին ռազամակն գործողությունները դադարեցնելու մասին էր, քանի որ ՌԴ-ն, կատարելով իր կարևոր միջնորդական դերը և իր ջանքերով խաղաղություն է հաստատված, բայց դա չի նշանակում, որ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացն ավարտված է»:

Նա նշեց, որ այս տարիների ընթացքում Ադրբեջանը մեծ միջոցներ էր գեներացրել և նրանց հնարավորություններն ավելի մեծ էին, քան մերը.«Իմ կարծիքով` Էրդողանը և Ալիևը, մտածելով, որ հեղափոխությունից հետո իշխանության է եկել մի ուժ, որը փորձում է այլ սկզբունքներով երկիրը տանել զարգացման և շատ հավանական է, որ Հայաստանն ապրի տնտեսական աճ, որը կբերի իրենց ձևավորված բալանսի խախտմանը, և կդժվարացնի իրենց հարձակողական գործողությունները»:

Աղազարյանը շեշտեց, որ Ադրբեջանը փոխզիջումների պատրաստ չէր, և եթե մենք պարտվել ենք, դա նշանակում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան հաղթել են. «Իրենք հաղթած կլինեին, եթե Արցախը հայաթափված լիներ: Այդ հարցը նրանք չեն լուծել, քանի որ Արցախը շարունակելու է զարգանալ և ուժեղանալ»:
Մանրամասները` տեսանյութում.