Այս պահին Թուրքիայի դեմը ռուսն առավ, թե չէ Արարատյան դաշտով էր պատրաստվում արշավեր. Թուրքագետ

185

Այս պահին Թուրքիայի դեմը ռուսն առավ, թե չէ Արարատյան դաշտով էր պատրաստվում արշավեր. Թուրքագետ

Մարտակերտի գլխավոր փողոցում ապրիլյան պատերազմի հերոսների նկարներով վահանակներ են տեղադրված վաղուց, և ոչ միայն ապրիլյան պատերազմի։ Արցախի բոլոր դպրոցները Հայոց բանակի անմահացած տղերքի անունն են կրում։

Մոնթեյի, Պետոյի, Կյաժի ու մնացածի անուն արևով են երդվում։ Արցախում ոտք չդրածը խոսում է թուրքի ծրագրով՝ բաժանիր, որ տիրես, և մի շնորհակալությունն այնպես են ներկայացնում, կարծես թե Արցախում ուրացողներ են և տղերքից շնորհակալություն չեն հայտնում։

Արցախում մեր տղերքին աստվածածնում են, այ եթե մի դպրոց, մանկապարտեզ, հիմնարկ գնաիք  մտնեիք կհասկանաիք, թե ինչ հոսանքի տակ եք ընկել, որը փչում է Թուրքիայից։ Թուրքիայից, քանի որ այս պահին Թուրքիայի դեմը ռուսն առավ, թե չէ Արարատյան դաշտով էր պատրաստվում արշավեր…

Խոսալուց առաջ մտածեք, թե ում խայծն եք կուլ տալիս…