Արցախի բնակիչները ռուսաստանցի խաղաղապահներին միրգ և քաղցրեղեն են նվիրում

506

Ռուսաստանցի խաղաղաահները, Լեռնային Ղարաբաղ:

 

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Լեռնային Ղարաբաղի բնակիչները ռուսաստանցի խաղաղապահներին համեղ ուտեստներ են նվիրում՝ այդպես շնորհակալություն հայտնելով հայության անվտանգությունը երաշխավորելու համար:

«Տեղացիները և Լեռնային Ղարաբաղի վարչակազմի ներկայացուցիչներն այցելել են խաղաղապահների անցակետեր և զինծառայողներին միրգ ու քաղցրեղեն են նվիրել», — հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:

Նախօրեին Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 1700 բնակիչ: Այդպիսով ռուսաստանցի խաղաղապահների տեղակայումից ի վեր, ընդհանուր հաշվով, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել շուրջ 19 հազար մարդ:

ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ խաղաղապահները մասնակցում են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հետևանքով ավերված սոցիալական ենթակառուցվածքների և բնակելի տների վերականգնմանը և այդ նպատակով ավելի քան 300 տոննաշինանյութ են հասցրել Ստեփանակերտ:

Հակամարտության գոտում ակտիվ աշխատանք են կատարում ռուսաստանցի սակրավորները, նրանք արդեն ականազերծել են մոտ երկու հեկտար տարածք և մոտ երեք կիլոմետր ճանապարհ, հայտնաբերել ու վնասազերծել են 144 պայթուցիկ առարկա: