Ես անմեղության կանխավարկած չեմ խախտել. ՀՔԾ պետն անդրադարձել է Քոչարյանի պաշտպանների հայտարարություններին.

777

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը վստահեցնում է, որ մարտի 1-ի գործով քննչական խումբը որևէ կաշկանդվածություն չունի, առկա տվյալներից ելնելով, գործում նոր անձանց ներգրավելու հարցում: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՔԾ պետն ընդգծել է, որ գործի հանգամանքների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն չի ցանկանում տալ, ապա հավելել, որ լինելու է բաց դատավարություն, և հանրությունը կհամոզվի, որ ամբողջ ծավալով քննությունը կիրականացվի:

Անդրադառնալով հույժ գաղտնի թիվ 0038 հրամանին՝ նա նշել է, որ խնդրահարույց ձևակերպումներ կան նրա մեջ, որոնք ևս քննության առարկա են դարձել:

«Շատ կարևոր է, որ այս հրամանը ստորագրվել է փետրվարի 23-ին, այսինքն՝ այն ժամանակ, երբ ոչ մի տվյալ չկար, որ մարտի 1-ին լինելու էին խժդժություններ, այսինքն՝ անհասկանալի էր, թե ինչու պիտի բանակը ներգրավվի այդ գործընթացներում»,-հավելել է Սասուն Խաչատրյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ www.1tvblog.blogspot.com