Արցախը վերակենդանացման բաժանմունքում է գտնվում. սարսափելի ծանր հոգեբանական վիճակ է. Բաբայան

230

 

Ստեփանակերտ, Ասկերան, Մարտակերտ, Մարտունի, այս շրջանները եղել և մնում են հայկական, որտեղ թուրքը ոտքի չի դրել, և այստեղ մարդիկ վերականգնում են իրենց լքված տները որոնց մեծ մասում կարելի է ապրել, քանդված չեն: Այլ խնդիր է Հադրութի, Շուշի քաղաքի, Քաշաթաղի մեծ մասի, Քարվաճառի շրջանների մարդկանց ճակատագիրը, այս մարդիկ ոչ միայն հայրենազուրկ են դարձել, այլ նաև կորցրել են իրենց տներն ու ապրուստը, և բնական է, որ նրանց համար շատ բարդ է լինելու և հոգեբանորեն, և սոցիալ-կենցաղային առումով։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է Արցախի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։

Ըստ նրա`այս վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է ծրագրեր իրականացնել համատեղ, Մայր Հայաստանի, Սփյուռքի, Ռուսաստանի հետ, միգուցե ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ երկրների մասնակցությամբ։ Բանախոսի խոսքերով` Արցախն այսօր գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: «Արցախը մարդ է որը գնացել է պատերազմ, և վերադարձել առանց մեկ ոտքի, մեկ աչքի, մեկ ձեռքի, սիրտը խոցված և այլն, այս վիճակում ենք այսօր, բայց ողջ ենք, ու եթե ողջ ենք, ուրեմն հնարավորություն կա ապաքինվելու», — նշել է Բաբայանը:

Նա անդրադաձել է նաև վերջին օրերին քննարկվող արցախցիների տեղահանումների թեմային, ինչպես նաև տարածքների հանձնման գործընթացին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուր` Փաստինֆո