Թուրքիայի և Ռուսաստանի միջև տարաձայնություններ են առաջացել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման հարցի շուրջ. Reuters

904

Թուրքիայի և Ռուսաստանի միջև տարաձայնություններ են առաջացել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման հարցի շուրջ. Reuters

Թուրքիայի և Ռուսաստանի միջև տարաձայնություններ են առաջացել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման հարցի շուրջ: Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով իր աղբյուրին:

Ըստ այդմ, Թուրքիան ձգտում է տեղակայել իր դիտակետը, որը դուրս կլինի հրադադարի ռեժիմի դիտարկման ռուս-թուրքական ընդհանուր կենտրոնի վերահսկողությունից: Մոսկվան պնդում է, որ անմիջականորեն վիճելի տարածքներում թուրքական զորամիավորում չի լինելու:

«Ռուսաստանը կարծում է, որ պարտադիր չէ, որ Թուրքիան տարածաշրջանում միասնական կենտրոնից առանձին դիտակետ տեղակայի: Սակայն դա Թուրքիայի համար սկզբունքային հարց է », — թուրքական կողմից իր զրուցակցին է մեջբերում գործակալությունը:

Հիշեցնենք, որ վերջերս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ թուրք խաղաղապահները դիտարկում կիրականացնեն բացառապես Ադրբեջանում և չեն մեկնի Լեռնային Ղարաբաղ: