Հայաստանը պետք է վերածվի ռազմականացված պետության․մեծահարուստներ, սկսեք ձեր միլիարդները ներդնել բանակի զինման գործին, չասեք մինչև իշխանությունը չփոխվի․ Պետք չէ ուշացնել, թուրքը գրոհում է․․․

407

Հայաստանը պետք է վերածվի ռազմականացված պետության․մեծահարուստներ, սկսեք ձեր միլիարդները ներդնել բանակի զինման գործին, չասեք մինչև իշխանությունը չփոխվի․ Պետք չէ ուշացնել, թուրքը գրոհում է․․․

ՄԵՆՔ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ է ՍՏԵՂԾԵՆՔ

Նախ Ռուսաստանի հետ պահպանեք բարեկամությունը. ապա փնտրենք նոր և համակիր երկրներ, սա պարտադիր պայման է… մենք պետք է արագ ու սթափ գործենք: Քրիստոնյա ռուս խաղաղապահների ներկայությունը Շուշիում մի քանի հարց է լուծում: Նախ ապահովում են հայերով բնակեցված Ստեփանակերտը, երկրորդ՝ պաշտպանվում են մշակութային արժեքները, երրորդ՝ հայերը կարող են բնակվել իրենց բնակարաններում, չորրորդ՝ հայերիս հոգեբանության մեջ հույսը վերակենդանանում է՝ ի շնորհիվ այնտեղ գտնվող քրիստոնյա ռուսների… Առաջ Աստված..

Գալիք թուրքական հարձակումներից խուսափելու համար, Հայաստանը պետք վերածվի ռազմականացված պետության և Ազգի փրկության կոմիտեի գլուխ պետք է կանգնի որևէ անբասիր կենսագրությամբ ռազմական գործիչ:

Պետք չէ ուշացնել, վաղվանից զբաղվեք զենքեր գնելով, կրթեք զինվորներին նոր տեխնիկաների իմացությամբ, մենք մեծ քանակությամբ զինտեխնիկա ենք կորցրել…. թողեք ամեն տիպի պառակտում, ազգովի պիտի լրջագույն պատրաստվածության հասնենք, ով իր տեղում չէ,տեղը պետք է գիտակցորեն զիջի կարող ուժերին:

Հայրենակիցներ, մեծահարուստներ, սկսեք ձեր միլիարդները ներդնել բանակի զինման գործին, չասեք մինչև իշխանությունը չփոխվի, ներդրումներ չեք անի, այդպես շարունակվել է տարիներ, մեկ անձի շքեղ ապրելու համար զոհասեղանին դրվել է երկրի ապահովությունը…Երկիրը կոպիտուլացիայի է ենթարկվել, ուզի, թե չուզի Փաշինյանը հրաժարական պետք է տա, պարապ մի նստեք, ցույց տվեք, որ ձեզ երկիր կարող ենք վստահել: Դուք մեկ անձի համար չեք անում, Հայոց Բանակի և ազգի փրկության համար եք անում,մտածեք..

Թուրքը ողջ սահմանի երկայնքով զորք է կուտակել և ամենադաժանը, զորքի թիկունքում ,ինչպես հազար տարի առաջ՝ մոնղոլ թաթարական արշավանքի ժամանակ,ետևից բերել են ընտանիքներ՝ գրավյալ տարածքներում բնակեցնելու համար….

Արթնացեք հայեր, տեր եղեք ձեզ, լուրջ ռազմական գործիչ դրսից էլ կարելի է հրավիրել… Խնդրում և հորդորում եմ ձեզ՝ հանուն այն դյուցազուն տղերքի, որոնք զոհվեցին, մտածելով, որ իրենք հաղթել են, հանուն անհետ կորածների ու գերիների,հանուն ողբացյալ մայրերի, վերջ դրեք ազգակործան այս աղետին, սխալները բազում են, սակայն ձեր սթափ վարքով բաց արեք արդարության ճանապարհը և ուժ տվեք թևաթափ ժողովրդին, ջուր մի լցրեք թշնամու ջրաղացին….Մենք պետք է ապրենք….

Համբերությամբ ազգը հունի մեջ դրեք…

Հրապարակապոս Ռուզան Ասատրյանի Ֆեյսբուքյան էջից։

աղբյուր