Ինչպես կորցրինք Շուշին. բացառիկ տեսանյութ, որը պատմում է քաղաքի վերջին ճակատամարտի մասին

936

shushi-verjin-tesanyut_6C3-7.jpg

 

«ANNA News Military» յութուբյան ալիքը տեսանյութ է հրապարակել «Շուշիի համար վերջին մարտը» վերնագրով։

Տեսանյութին կից գրված է.

«Նոյեմբերի 6-ին Ադրբեջանի զինված ուժերը գրոհ էին ձեռնարկում Շուշի քաղաքի վրա, և միայն նոյեմբերի 10-ին Ղարաբաղի պաշտոնատար անձինք հայտնեցին, որ քաղաքը գրավվել է ադրբեջանական զինուժի կողմից: Այս ամբողջ ընթացքում մենք նկարահանում էինք Շուշիի համար մղվող մարտերը:

Մի քանի անգամ մենք մահվան շեմին էինք, բայց, այնուամենայնիվ, այս ճանապարհով գնացինք մինչև վերջ: Մեր տեսանյութում փորձեցինք փոխանցել Շուշիի և Ստեփանակերտի համար մղված մարտերի վերջին օրերի մթնոլորտը:

Ուզում ենք պատմել այն մասին, թե ինչի միջով են անցել Ղարաբաղի պաշտպանները: Այս տղաները մինչև վերջ կատարել են իրենց ռազմական և քաղաքացիական պարտականությունները: Հետևաբար, այս նյութն, իհարկե, սովորական զինվորների մասին է, և ոչ թե մեծ քաղաքականության կտրուկ շրջադարձերի»: