Իրանը գնդակոծել է «սահմանից այն կողմ» գրոհայինների դիրքերը

1887
Իրանի զենքի արդյունաբերությունը համապատասխանում է արտաքին ագրեսիայից  պաշտպանության պահանջներին»․ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ – ShantNews ...

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մի մասը) գնդակոծել է «սահմանից այն կողմ» գրոհայինների դիրքերը, որոնք հարձակում են գործել Իրանի սահմանապահների վրա, հաղորդում է IRIB հեռուստառադիոընկերությունը:

Նախօրեին իրավապահները հայտնել են Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում տեղի ունեցած մարտերում իրանցի երեք սահմանապահների զոհվելու մասին: Ուժայինները նշել են, որ թույլ չեն տվել գրոհայինների ներթափանցումն Իրանի տարածք։

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերն այսօր առավոտյան (շաբաթ օրը) գնդակոծել են երկրի հյուսիսարևմտյան սահմանից այն կողմ գտնվող ահաբեկչական հակահեղափոխական խմբավորումների դիրքերը», – ասված է հաղորդագրության մեջ։

Իրանի զինվորականները հայտնել են, որ գրոհայիններին լուրջ վնաս է հասցվել, սակայն չեն հստակեցրել, թե որ երկրի տարածքում են գտնվել անհայտ խմբավորման դիրքերը:

Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգը սահմանակից է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, Թուրքիային և Իրաքին։