Մաքսայինի պետի տեղակալի նկուղից հայտնաբերել են 100 միլիոն դոլար և 18 տոննա ոսկի (տեսանյութ)

381

Օրերս ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության  մաքսային ծառայության պետի տեղակալ Կիզլիկը:

Այս մասին հայտնում է tks.ru-ն:

Իրավապահները նրա տան  խուզարկության ընթացքում հայտնաբերել են 100 միլիոն դոլար կանխիկ գումար և 18 տոննա ոսկի:

Առանձնապես խոշոր չափերով գումարների յուրացման գործով պաշտոնյան այժմ ունի կասկածյալի կարգավիճակ:

Մաքսայինի պետի տեղակալի նկուղից հայտնաբերել են 100 միլիոն դոլար և 18 տոննա  ոսկի - MediaNews

Հարուցվել է քրեական գործ: Ընթանում է նախաքննություն:

Նշենք, որ 1996-ից 2001 թվականներին Կիզլիկը եղել է Ռյազանի շրջանի դատախազը, այնուհետև 6 տարի ղեկավարել է  ներքին գործերի մարմիններում  հետաքննության և օպերատիվ-որոնողական գործունեության վերահսկողության բաժինը: Նա համարվել է մաքսային ոլորտում հանցագործությունների հետաքննության լավագույն փորձագետներից մեկը:

Տեսանյութը՝ tks.ru-ի: