Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ․ բարձրացվել է եկեղեցիների հարցը

373

Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Վլադիմիր Պուտինի հերթական հեռախոսային շփումների ընթացքում քննարկվել են նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության մեջ ամրագրված համաձայնագրերի կատարման գործնական կողմերը, հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։

Պուտինը գոհունակություն է հայտնել հրադադարի ռեժիմի պահպանման փաստի կապակցությամբ, շփման գծում իրավիճակը բավականին հանգիստ է:

Իլհամ Ալիևի հետ զրույցում, մասնավորապես, Վլադիմիր Պուտինը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ քրիստոնեական եկեղեցիներն ու վանքերը գտնվում են այն շրջաններում, որոնք Եռակողմ հայտարարության համաձայն վերադարձվում են Ադրբեջանի Հանրապետություն: Այս առումով նա շեշտել է այդ սրբավայրերի պահպանման և բնականոն եկեղեցական կյանքի ապահովման կարևորությունը: Ադրբեջանի նախագահը վստահեցրել է, որ ադրբեջանական կողմը կաշխատի այս ուղղությամբ:

Իրավաբան.net