Ռուս խաղաղապահ ուժերը տեղափոխող 9 ինքնաթիռ մեկնել է Լեռնային Ղարաբաղ. ՏԱՍՍ

391

Ռուս խաղաղապահներին տեղափոխող առաջին չորս Իլ-76 ինքնաթիռները Ուլյանովսկից մեկնել են Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով։

«Առաջին չորս Իլ-76 ինքնաթիռները, որոնք իրականացնում են ռուս խաղաղապահների տեղափոխումն  Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առաքելության կատարման տարածք, օդ են բարձրացել «Ուլյանովսկ-Վոստոչնի» օդանավակայանից։ Օդանավում էին խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմը, ավտոմոբիլային տեխնիկան, զրահափոխադրիչները և նյութական ռեսուրսները», — ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

https://past.am/?p=262174&l=am&fbclid=IwAR2QVk2SZvLbUPy18aBkmaNdEyCI1rY2wHVP755xiPGS5GSj3FHIb8EJyb0